


Արմինֆո. Ուկրաինան և Հայաստանն ամուր հիմք ունեն համագործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգն առաջ մղելու համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան՝ վկայակոչելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։
Նա ընդգծել է, որ հանդիպումն, ընդհանուր առմամբ, արդյունավետ էր: «Մենք քննարկեցինք քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդումը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային ավելի լայն համատեքստում, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և գործարար համագործակցության ընդլայնման գործնական ուղիները: Նաեւ հրավիրել եմ նախարար Միրզոյանին», - գրել է նա։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ առևտրի ծավալը 2026թ. հունվար-օգոստոսին աճել է 40,4%-ով՝ կազմելով 95,1 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 2,5 անգամ՝ մինչև 18,4 մլն դոլար, ներմուծման 26,9% աճի ֆոնին՝ մինչև 76,7 մլն դոլար։


