


Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ Զինված ուժերի զինծառայողի վիրավորվելու փաստը:
"Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում",- իր սոցիալական ցանցերում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ արձագանքելով հայկական լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությանը, որ Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ուսի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ: Միջադեպի այլ մանրամասներ հայտնի չեն։


