Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026 16:34
Ալինե Գրիգորյան

"Ուժեղ Հայաստան". COP17-ի նախապատրաստումն ուղեկցվում է անթափանց գնումներով և վատնումներով

"Ուժեղ Հայաստան". COP17-ի նախապատրաստումն ուղեկցվում է անթափանց գնումներով և վատնումներով

Արմինֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովի (COP17) նախապատրաստումը հարցեր է առաջացնում պետական բյուջեի միջոցների ծախսման հիմնավորվածության վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 13-ին "Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարելավելու փոխարեն" թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։

 

Նա հիշեցրել է, որ իր խմբակցությունը Հայաստանի խորհրդարանում բարձրացրել է COP17 կազմակերման մասին հարց՝ մտահոգություն հայտնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: Նրա խոսքով, այդ ընթացքում քաղաքական թիմի ներկայացուցիչներն ուսումնասիրել են խորհրդաժողովի նախապատրաստման հետ կապված գործընթացները և վեր հանել մի շարք խնդիրներ: "Առաջին հերթին, եկեք արձանագրենք, որ մենք դեմ չենք COP17-ի բովանդակությանը և անցկացմանը։ Մենք ընդունում ենք, որ դա հեղինակավոր միջոցառում է։ Սակայն մենք դեմ ենք, որ դրա կազմակերպման քողի տակ տեղի ունենա պետական բյուջեի միջոցների անարդյունավետ ծախսում՝ կոռուպցիոն ռիսկերով ուղեկցվող։ Այդ իսկ պատճառով մենք համապատասխան հետազոտություն ենք անցկացրել, որի ընթացքում հայտնաբերել ենք լուրջ դեպքեր, որոնք հարցեր են առաջացնում միջոցների ծախսման հիմնավորվածության վերաբերյալ", - ընդգծել է Ենգոյանը։

 

Այսպես, պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը փորձել է մեկ կազմակերպության հետ պայմանավորվածությունները ներկայացնել որպես մրցութային ընտրության արդյունք: Հիշեցնելով, որ ընտրությունը կատարվել է 12 կազմակերպությունների շրջանում, Ենգոյանը պարզաբանել է, որ, արդյունքում, COP17-ի շրջանակներում 10 պայմանագիր է կնքվել  նույն կազմակերպության հետ: "Միջոցառումների կազմակերպման և գովազդի ոլորտում մասնագիտացած այդ ընկերությունը կառավարությունից պայմանագրեր է ստացել, այդ թվում՝ տեսախցիկների տեղադրման և կարգաբերման, կահույքի մատակարարման և տրանսպորտային փոխադրումների վերաբերյալ", - մանրամասնել է պատգամավորը:

 

Նա, միաժամանակ, կասկած է հայտնել նման մոտեցման հիմնավորվածության վերաբերյալ, նշելով, որ հանրությանը, փաստորեն, առաջարկում են հավատալ, որ մի կազմակերպություն ի վիճակի է ինքնուրույն ապահովել նման տարբեր տեսակի աշխատանքների կատարումը բարձր մակարդակով և ՄԱԿ-ի չափանիշներին լիովին համապատասխան: "Ինչ վերաբերում է տեսախցիկների տեղադրման և կարգաբերման առանձին պայմանագրին, ապա ուզում եմ ուշադրություն հրրավիրել, որ համապատասխան աշխատանքները փաստացի կատարում է Team Systems ՏՏ-ընկերությունը, թեև դրանց իրականացման շուրջ պայմանագիրը կնքվել է մեկ այլ կազմակերպության հետ", - նկատել է ընդդիմադիրը։

 

Ենգոյանն առանձին կանգ է առել "Մերիդիան" ցուցահանդեսային համալիրի ֆինանսավորման վրա, որի ընդհանուր գումարը, ըստ նրա ներկայացրած տվյալների, հասել է 10 մլրդ 899 մլն 297 հազար դրամի: Նրա խոսքով՝ ի սկզբանե կառավարությունը նախատեսել էր 5 մլրդ 775 մլն դրամի ֆինանսավորում։ "Այդ գումարից մոտ 3 մլրդ դրամը նախատեսվում էր ուղղել անմիջապես COP17-ի անցկացմանը, մինչդեռ, 2 մլրդ 700 մլն դրամը նախատեսված էր վեց տարի ժամկետով համալիրը կառավարությանը գրավով տրամադրելու համար։ Հետագայում լրացուցիչ որոշում է կայացվել՝ ֆինանսավորումը ավելացնել ևս 2 մլրդ դրամով", - ուշադրություն է հրավիրել Ենգոյանը։

 

Ինչպես պարզաբանել է պատգամավորը, դա թույլ է տվել համալիրի օգտագործման ժամկետը երկարաձգել 200-ից մինչեւ 400 օր՝ նախատեսելով ապագայում այնտեղ այլ միջոցառումների անցկացման հնարավորություն, իսկ պայմանագրի ժամկետը՝ 6-ից մինչեւ 8 տարի: Պատգամավորի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ նախատեսվում էր Հայաստանում անցկացնել COP-ի բոլոր խորհրդաժողովները։ Նա նաև նշել է հաշվարկային արժեքի և պայմանագրում արտացոլված գումարի անհամապատասխանությունը։ Նրա հաշվարկներով, անգամ նշված ծախսերը հաշվի առնելով, ընդհանուր գումարը պետք է կազմեր 7 մլրդ 775 մլն դրամ, մինչդեռ, պայմանագրի փաստացի գումարը հասել է 7 մլրդ 931 մլն 566 հազար դրամի: "Այսինքն ՝ պարզ չէ, թե որտեղից է եկել ևս 156 մլն 566 հազար դրամը։ Ընդ որում, "Մերիդիան" համալիրի ֆինանսավորումը չի սահմանափակվել նշված ծախսերով։ Կառավարությունը նաև արտոնյալ պայմաններով երկու վարկ է տրամադրել. մեկը՝ 1 մլրդ 839 մլն 350 հազար դրամի չափով՝ տարեկան 1% տոկոսադրույքով, երկրորդը՝ 1 մլրդ 128 մլն 380 հազար դրամի չափով ՝ տարեկան 0,3% տոկոսադրույքով: Արդյունքում՝ "Մերիդիան" համալիրին առնչվող ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցել է 10 մլրդ դրամը", - ասել է պատգամավորը։

 

 Ենգոյանը նաև ուշադրություն է հրավիրել ֆինանսավորման աղբյուրի վրա, նկատելով, որ այդ նպատակով միջոցները հատկացվել են ոչ թե բյուջեից, այլ կառավարության պահուստային ֆոնդից ։ Ավելին, ըստ նրա, այս պահին անհասկանալի է մնում, թե արդյոք նախատեսվել են լրացուցիչ ծախսեր, որոնք դեռ հրապարակային լուսաբանում չեն ստացել: Մասնավորապես, պատգամավորը հիշատակել է պատվիրակությունների համար ավիատոմսերի ձեռք բերման առնչությամբ առաջացած խնդիրների և նրանց Հայաստան ժամանումն ապահովելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին տեղեկատվությունը: Ենգոյանը մտահոգության եւս մեկ  պատճառ է համարել պայմանագրերում տեխնիկական նկարագրությունների բացակայությունը։ Նրա խոսքով, փաստաթղթերում, օրինակ, կարող են հիշատակվել "Մերիդիան" համալիրի շինարարական աշխատանքները, սակայն աշխատանքների կոնկրետ ցանկը, ծավալն ու բովանդակությունը չեն բացահայտվում: "Մանրամասն տեխնիկական նկարագրությունների բացակայությունը թույլ չի տալիս գնահատել, թե արդյոք գոյություն ունեցել են ավելի մատչելի առաջարկներ, որոնք համապատասխանում են ՄԱԿ - ի պահանջներին եւ չափորոոշիչներին", - պարզաբանել է ընդդիմադիրը:

 

"Ուժեղ Հայաստան" խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լենա Մաթեւոսյանը, մեկնաբանելով ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի հայտարարությունն այն մասին, որ բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի չափորոոշիչներին համապատասխան, ինչպես նաեւ COP17 կազմակերպման համար ընկերությունների նախնական ընտրության անցկացման մասին Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը, նույնպես կասկածներ է հայտնել կատարված ընթացակարգերի թափանցիկության վերաբերյալ: Նրա խոսքով ՝ իրենց չի հաջողվել որևէ տեղեկություն գտնել հայտարարված մրցույթի մասին։ "Արդյունքում՝ տրանսպորտային, հաղորդակցության, գովազդային և մի շարք այլ ծառայությունների մատուցման շուրջ պայմանագրերը կնքվել են նույն անձի հետ։ Խոսքը մի կազմակերպության մասին է, որը հանդես է եկել որպես Սնուփ Դոգի երևանյան համերգի կազմակերպիչ (համերգ, որն այդպես էլ տեղի չունեցավ - խմբ.): Հարց է առաջանում, թե ինչ հիմքով է նախապատվությունը տրվել հենց այդ կազմակերպությանը, եթե իսկապես իրականացվել է ընտրություն",- հռետորական հարց է հնչեցրել Մաթևոսյանը։

 

Անդրադառնալով ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխանելու մասին հայտարարություններին ՝ պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, սխալ են մեկնաբանել դրանք: Որպես օրինակ նա նշել է թարգմանության ժամանակ թույլ տրված սխալները, նշելով, որ նույնիսկ "աթոռ" և "բազկաթոռ" բառերը ճիշտ չեն թարգմանվել։ Նրա կարծիքով, նման հանգամանքները լրացուցիչ հարցեր են առաջացնում, թե՝ որքանով են ճիշտ ընկալվել և կիրառվել համապատասխան չափորոշիչները: "Նախ, պետք է համոզվել, որ այդ չափորոշիչները ճիշտ են ընկալվում և թարգմանվում, և միայն դրանից հետո հղում կատարել դրանց", - ընդգծել է պատգամավորը:

 

Այսպիսով, ըստ Մաթևոսյանի, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, իշխանությունները ցույց են տալիս զիջումների գնալու պատրաստակամություն, սակայն երբ շոշափվում են պետական բյուջեի միջոցների ծախսման հարցերը, այդ պատրաստակամությունն ինչ-որ տեղ անհետանում է:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ COP17-ի անցկացման ծախսերի հանրագումարը դեռևս հայտնի չէ, քանի որ որոշակի կազմակերպչական աշխատանքներ շարունակվում են: Միաժամանակ, դիվանագետը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որը պատասխանատու է գնումների համար, ծախսերի մասին տեղեկատվություն կներկայացնի միջոցառման ավարտից հետո: Հարցին, թե ինչպես կմեկնաբանի խորհրդարանի ամբիոնից ընդդիմության հնչեցրած բազմաթիվ հարցերը՝ կապված համաժողովի համար ապրանքների գնման ուռճացված նախահաշիվների, մեկ անձից առանց մրցույթի միջոցառումներ պատվիրելու հետ եւ այլն, Աբիսողոմոնյանը վստահեցրել էր, որ գնումներն իրականացվել են ըստ ՄԱԿ-ի չափորոշիչների:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանըՀայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանը
«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին
TRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակTRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ
Միրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններումՄիրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում
Դիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարումԴիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Երևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակումԵրևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակում
Անդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունենԱնդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունեն
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանըՀայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
Գյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեԳյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղություններըՀայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղությունները
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու
Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրըՀայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրը
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է "Ամերիկայի բանակ. միացյալ ուժերի հիմքը" ցուցահանդեսին
Հայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՀայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստըՀայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստը
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունՀոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրություն
"Ուժեղ Հայաստան". COP17-ի նախապատրաստումն ուղեկցվում է անթափանց գնումներով և վատնումներով
Իշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցերԻշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցեր
Միջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնինՄիջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնին
Հայաստանի ԱԽ քարտուղարը բանակցություններ է վարել Save Armenia-ի ներկայացուցիչների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը բանակցություններ է վարել Save Armenia-ի ներկայացուցիչների հետ
Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։
ԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծըԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծը
Yandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև ՀայաստանումYandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև Հայաստանում
Հայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերությունՀայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերություն
ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանըՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը
Երևանն ու Վարշավան քննարկել են  համագործակցության օրակարգի շուրջԵրևանն ու Վարշավան քննարկել են համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Ադրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնինԱդրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումըՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումը
ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" խմբակցությունների հետ
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և ՎրաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Վրաստան
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետIDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
"Հայաստան" խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները
Երևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցերԵրևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր
Հայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՀայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստՀայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստ
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունիՀայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետ
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն էՓաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է
Հայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկանՀայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկան
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները
Խորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրըԽորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրը
ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ ԳրիգորյանինՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիգորյանին
Երևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուցԵրևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուց
Նարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունըՆարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունը
Նախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորըՆախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորը
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ովԵրևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ով
Շինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումըՇինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումը
Երևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձրԵրևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձր
Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։
Անհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասներըԱնհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորումՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ