


Արմինֆո. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԽ մամուլի ծառայությունը, Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ կարեւորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։
ԱԽ քարտուղարը պատասխանել է նաեւ կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի:


