


ԱրմԻնֆո: Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Creotech Instruments»-ի գործադիր տնօրեն Գրեգորժ Բրոնան և փոխտնօրեն Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունն ու ծրագրերը տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի զարգացման ոլորտում: Նրանք մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության վերաբերյալ:


