


Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 225-րդ նստաշրջանի լիագումար նիստում կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ ՝ վերահաստատելով Հայաստանի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին և ողջունելով "ՅՈՒՆԵՍԿՕ80" գործընթացը:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ ընդգծվել է միջոլորտային համագործակցության ընդլայնման, արհեստական բանականության պատասխանատու օգտագործման եւ կրթության դերի կարեւորությունը խաղաղության, մարդու իրավունքների եւ կայուն զարգացման խթանման գործում: Անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ փաստաթղթերի արդյունավետության բարձրացման և բազմակողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը շարունակում է մասնակցել նստաշրջանի օրակարգի մի շարք թեմատիկ կետերի քննարկմանը:


