


ՙՔաղաքային տրանսպորտը ոչ թե մասնակի փոփոխությունների կամ վերանայումների, այլև համալիր փոփոխությունների անհրաժեշտություն ունի, և այս հարցը մեր օրակարգում է՚; Այդ մասին մայրաքաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով, առաջիկայում սպասվում է տրանսպորտի հիմանահարցի կարգավորման հայեցակարգի ու մոտեցումների մշակում, ինչը, պատրաստ լինելու դեպքում, կներակայցվի հանրությանը: ՙՄոտեցումները ներառում են վճարման միասնական համակարգի ներմուծում քաղաքային բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, տրանսպորտի հստակ գործող չվացուցակ և «ջի-փի-էսե համակարգերով համալրված ավտոբուսներ, քաղաքացիների սպասարկման կանոնակարգեր և այլ մոտեցումներ, ինչը երևանյան ներքաղաքային տրանսպորտի վիճակը կբարձրացնի միջազգային մակարդակի՚,- ասել է Տարոն Մարգարյանը:
Ինչ վերաբերում է մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելուն, Տարոն Մարգարյանը նշել է, որ մետրոյի ցանցիընդլայնումը մեծ ձեռքբերում կլինի, սակայնդա բավականին թանկարժեք գործընթաց է և պահանջում է ահռելի ներդրումներ: Քաղաքապետը նաև հավելել է, որ քաղաքային իշխանությունը բանակցում է տարբեր միջազգային կառույցների հետ և արդյունքների մասին բնակիչներին լրացուցիչ կտեղեկացվի:
Տրոլեյբուսային ցանցի վերակառուցման և արդիականացման հետ հետ կապված հարցերին պատասխանելով էլ քաղաքապետը նշել է, որ այդուղղությամբ բանակցություններ են տարվումՎԶԵԲ(Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) հետ, ինչի շրջանակում արդեն իսկ պատվիրվել է իրագործելիության ուսումնասիրություն, որի արդյունքներով պարզ կլինի նաև անհրաժեշտ ներդրումների չափը, ինչպես նաև անելիքների հնարավոր ժամանակացույցը:



