


ԱրմԻնֆո: ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը և Եգիպտոսի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտասահմանում գտնվող եգիպտացիների նախարար Բադր Աբդելատին հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ընդգծվել է Եգիպտոսի աջակցությունը խաղաղության օրակարգին:
Անդրադառնալով բազմակողմ հարթակներում քննարկվող հարցերին՝ Միրզոյանը նշել է, որ քննարկվող հարցերի դինամիկան և բովանդակությունը պետք է համապատասխանեն և աջակցեն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին:
Արարարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական և գործարար կապերի ընդլայնման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով:


