


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ: Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
Նա այդ պաշտոնում կփոխարինի Միհրան Խաչատրյանին, ով այդ պաշտոնը լքել էր այս տարվա սեպտեմբերի 17-ին։


