ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով մարդու իրավունքների ոլորտում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական համագործակցության, ինչպես նաև բաց ու թափանցիկ աշխատանքի իր սկզբունքներին, քաղաքացիական հասարակությանն առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար ներկայացնել առաջարկություններ:
ՙԲոլոր այն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն և հետաքրքրություն ունեն իրենց ներդրումն ունենալու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի՝ ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերի ձևավորման գործում, կարող են քննարկման նպատակով իրենց առաջարկությունները մինչև ս.թ. մարտի 31-ն ուղարկել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով [email protected]՚,- ասված է ՀՀ ՊՆ՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ: