


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման փաստը:
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հերքել է ավելի վաղ "Կոմերսանտ" պարբերականի հրապարակած տեղեկատվությունը: "Թուրքմենստանում նման ձևաչափով հանդիպում չի եղել", - հայտարարել է Հարությունյանը:
Նշենք, որ ավելի վաղ "Կոմերսանտ" պարբերականը հաղորդել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում: Պարբերականի համաձայն, հանդիպումը կազմակերպել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ "Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովից հետո։ Այն տևել է 15 րոպե", - հաղորդել էր պարբերականը։


