


Արմինֆո.Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Հայաստանի ԱԳՄԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի համակարգմամբ Ադրբեջանի հետ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել Սերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել:
Արդյունքում՝ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար մուտքի պարզեցված ռեժիմը։ 2026 թվականի մայիսին հատուկ ներկայացուցիչներն արձանագրություն են ստորագրել պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին։ Այն ժամանակ էլ Թուրքիան և Հայաստանն ավարտել են ուղղակի առևտրի նախապատրաստումը և թույլատրել փաստաթղթերում երրորդ երկրների միջոցով փոխադրումների ժամանակ վերջնական նպատակակետը կամ ծագման վայրը նշել որպես "Հայաստան / Թուրքիա":


