


ԱրմԻնֆո. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորների մի խումբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը օրհնել է ներկաներին՝ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) առաքելությանը, ինչպես նաև քրիստոնեական հավատքի դերին հայ ժողովրդի ազգային ինքնության և մշակույթի ձևավորման և պահպանման գործում։
Գարեգին Բ-ն նաև ընդգծել է նման այցելությունների կարևորությունը քրիստոնեական համայնքների միջև փոխըմբռնման խորացման և կապերի ամրապնդման համար և գոհունակությամբ նշել ՀԱԵ-ի և Կաթոլիկ Եկեղեցու միջև գոյություն ունեցող ջերմ, եղբայրական հարաբերությունները։


