


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարից:
Տեսանյութում երևում է, թե ինչպես հայկական տաղավար են այցելել ԱՊՀ երկրների ղեկավարները: Ազգային տարազով աղջիկները կատարում են ազգային պարեր, իսկ շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանը ներկայացնում է ազգային խոհանոցի առանձնահատկությունները:
Հիշեցնենք, որ մշակութային ծրագրին մասնակցում են Վանաձորի "Հորովել" ազգային պարի համույթի և Երևանի "Տերյան" մշակութային կենտրոնի ներկայացուցիչները: Հայկական ազգային խոհանոցը ներկայացնում է "Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում" ՀԿ նախագահ, շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանը:


