


Արմինֆո. Հոկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։
Հայաստանի ԱԳՄԱ նախարարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի:
Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ՝ անդրադարձ կատարելով նաև բազմակողմ հարթակներում հարցերի:


