


Արմինֆո.Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիմիտրիոս Վ. Սկուտասը այսօր իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի փոխնախարար Վահան Կոստանյանին։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Հունաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Ջերմ շնորհակալություն ենք հայտնում ջերմ ընդունելության և գերազանց համագործակցության համար», - նշվում է հաղորդագրությունում։


