


ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում առաջարկել է հոկտեմբերի 12-ին հրավիրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Օրակարգում առաջարկվել է ներառել երկու հարց՝ «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստի, Կարթագենյան արձանագրության կողմերի խորհրդակցություն հանդիսացող կողմերի համաժողովի 20-րդ նիստի և Նագոյայի արձանագրության կողմերի խորհրդակցություն հանդիսացող կողմերի համաժողովի 6-րդ նիստի անցկացման վերաբերյալ Կառավարության և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև «Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փաստաթղթերի քննարկման հրատապությունը պայմանավորված է COP-17-ի միջոցառումների շուտափույթ մեկնարկով, ինչպես նաև
այն հանգամանքով, որ ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում վարկի ակտիվացման 180-օրյա ժամկետի վերջին օրը լրանում է հոկտեմբերի 27-ին։


