


Արմինֆո: Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այցով այցելել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ռազմական կցորդներին ընդունել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին ներկայացվել են Ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ոլորտները և իրականացվող աշխատանքները: Այնուհետև ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալ իրենց հարցերի պատասխանները:


