


ԱրմԻնֆո. Իրանական կողմը բավարարված է TRIPP-ի հարցում հայկական կողմի թափանցիկությամբ։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ վերջերս Թեհրանում կայացած հանդիպումներից հետո այնպիսի զգացողություն է առաջացել, որ Իրանը հասկանում է, որ մտաաաաահոգվելու պատճառ չկա, իսկ առկա հարցերը հաճախ ուռճացվում են մեդիառեսուրսների կողմից: Ավելին, իրանական կողմը տեսնում է առկա բոլոր խնդիրները քննարկելու Երևանի պատրաստակամությունը։ Իր հերթին, հայկական կողմը Թեհրանին ներկայացրել է այդ նախագծի տնտեսական օգուտները։
"Ես լավ հանդիպումներ եմ ունեցել իրանցի գործընկերների հետ։ Տրվել են հարցեր, ստացվել են պատասխաններ", - նշել է Արարատ Միրզոյանը։


