


Արմինֆո.Հոկտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան, որտեղ կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ նախագահի միջազգային գործերի գծով օգնական Յուրի Ուշակովը ռուսական լրատվամիջոցներին հաղորդել էր, որ ԱՊՀ ինը երկրների ղեկավարները հաստատել են մասնակցությունը Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 8-ին պատվիրակությունների ղեկավարները համատեղ կայցելեն ԱՊՀ պետությունների ազգային ուտեստների փառատոն, այնուհետև Թուրքմենստանի նախագահի անունից տեղի կունենա պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ պատվիրակությունների ղեկավարների: Գագաթնաժողովի աշխատանքային ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին:


