


Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկել է Converse Connection վարկատեսակը՝ առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ ինտերնետային հարթակներում առցանց վճարումներ ընդունող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։
«Converse Connection-ը՝ Կոնվերս Բանկի հերթական նոր, հետաքրքիր առաջարկն է բիզնեսին: Դրա շրջանակում մենք առաջարկում ենք արագ վարկավորում՝ մրցունակ տոկոսադրույքով, առանց բիզնես վերլուծության պահանջի: Վարկային հայտի ուսումնասիրության համար վճար և վարկի վաղաժամկետ մարման վճար սահմանված չէ։ Եվս մեկ կարևոր առավելություն ֆինանսավորման լայն ծածկույթն է՝ շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռքբերում, կապիտալ ներդրումներ, ընթացիկ ծախսերի ֆինանսավորում և կրեդիտորական պարտքերի մարում»,- ասել են Կոնվերս Բանկում:
Նոր առաջարկի շրջանակում Բանկն իր բիզնես հաճախորդներին է առաջարկում 500 հզ- 25 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի ֆինանսավորում։ Ֆինանսավորման չափը որոշվում է POS հաշիվներով իրականացված ամսական միջին շրջանառության հիման վրա։
Կարող է հաշվի առնվել նաև այլ բանկերի POS-երով ընդունված վճարումները՝ պայմանով, որ տվյալ շրջանառությունը համագործակցության շրջանակում տեղափոխվի Կոնվերս Բանկ։
Ֆինանսավորումը տրամադրվում է վարկի կամ օվերդրաֆտի ձևով՝ 6–36 ամիս ժամկետով:


