


Արմինֆո.Բոլոր այն անձինք, որոնց աջակցել են օտարերկրյա ուժերը երկրի խորհրդարան ընտրվելու նպատակով՝ ընտրություններից առաջ և դրանց ընթացքում տնտեսական ճնշումների և անվտանգության սպառնալիքների կիրառմամբ, պետք է դատապարտվեն: Այդ մասին հոկտեմբերի 6-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ նրանցից յուրաքանչյուրը հերթով պետք է դատապարտվի։ "Ես ուրախ եմ, որ այդ գործընթացը, կարծես թե, սկսվել է։ Կուզենայի ասել, որ շատ են նաև ժողովրդական ունեցվածքի կողոպտիչները, որոնք դեռ դատապարտված չեն, և որոնց նկատմամբ քրեական գործեր կան։ Հույս եմ հայտնում, որ այս բոլոր թալանչիները ևս հերթով կդատվեն՝ հայտնվելով քրեակատարողական հիմնարկներում, որտեղ, ի դեպ, կյանքը բավականին լավացել է", - ասել է Ռուբեն Ռուբինյանը։


