


Արմինֆո. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգին։ Ինչպես հաղորդել է Խուդաթյանը Facebook-ի իր էջում, հանդիպմանը ներկա են եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել համայնքների խոշորացման, լիազորությունների ապակենտրոնացման գործընթացներին։ Քննարկել ենք նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ընդգծել եմ, որ Լայպցիգի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համայնքների համար, և պատրաստակամություն եմ հայտնել աջակցելու գործնական կապերի ու համատեղ ծրագրերի ձևավորմանը։ Անդրադարձել ենք ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղություններին», - գրել է Խուդաթյանը։


