


Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին առնչվող թեման արհեստական է: Այդ մասին հոկտեմբերի 5-ին լրագրողներին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ ընդդիմությունը խոսում է պառլամենտարիզմի, կառավարման խորհրդարանական համակարգի ուժեղացման մասին, գործադիր մարմնի ղեկավարը շրջանառության մեջ է դնում մի թեմա, որը որևէ կերպ չի կարող կապված լինել ՀՀ Ազգային ժողովի հետ: Վարդևանյանը կարծում է, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին առնչվող բոլոր հարցերը չպետք է քննարկվեն երկրի խորհրդարանի կողմից: "Ուժեղ Հայաստան" խմբակցությունն այդ ամենին չի մասնակցի։ "Նման օրակարգ չի կարող լինել, խորհրդարանն անելիք չունի՝ այդ հարցի հետ կապված, և չի կարող ունենալ՝ թեկուզ երեք քննիչ հանձնաժողով ստեղծեն։ Մի շարք հարցերի շուրջ առաջիկայում սպասվում են քաղաքական արձագանքներ և գործողություններ", - նշել է Վարդևանյանը, հավելելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից էլ հստակ գնահատականներ են ստացվում այդ երևույթի անթույլատրելիության մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում առկա ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև դիմակայությունը շարունակվում է ավելի քան երկու տարի: Այն ուժեղացել է այն բանից հետո, երբ հոգևորականների մի մասը աջակցեց հակակառավարական ցույցերին։ 2026 թվականի սեպտեմբերի վերջին վարչապետի աշխատակազմը հրապարակել է "ՀԱԵ ճգնաժամի" վերաբերյալ զեկույց, որում առաջարկել է բարենորոգումների հնգափուլ ծրագիր՝ ներառյալ Ամենայն հայոց Կաթողիկոսի փոփոխությունը և նոր կանոնադրության ընդունումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կառավարության գործողություններն ու նախաձեռնությունները որակել են անօրինական, հակասահմանադրական և կոպիտ միջամտություն կրոնական կազմակերպության ներքին գործերին:


