


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը 35 տարեկան է, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Աշխատել է որպես ինժեներ-վերլուծաբան գերմանական Enpal, Alpas AI, Sololearn, DISQO ընկերություններում։ 2018-2019 թթ. եղել է սփյուռքի գործերի նախարարի տեղակալ, 2017-2018 թթ. աշխատել է Tumo ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես վեբ-բովանդակության ստեղծող և վարպետության դասերի ղեկավար, 2013-2016 թթ.՝ «ՎՏԲ Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում։ Տվյալների վերլուծության, նախագծման և մոդելավորման մասնագետ է։ Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներին։


