


ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 5-ին Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
Այցի օրակարգում են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր։


