


Արմինֆո. Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սեյեդ Աբբաս Արաղչին հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այդ մասին ասվում է սոցիալական ցանցերի էջերում Արաղչիի հրապարակումներում։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:
Բայրամովը ցավակցություն է հայտնել իրանցի գործընկերոջը՝ նրա քրոջ մահվան կապակցությամբ:


