


Արմինֆո.Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հոկտեմբերի 2-ի առավոտյան ձերբաակալել է Վանաձորում "Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Հայաստան" դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը:
Նրա խոսքով ՝ Օհանյանը ձերբակալվել է շինծու գործով։ "Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է "Հայաստան" դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին․․․ Պինդ կաց, ընկերս, կհաղթահարենք", - գրել է Մանթաշյանը։


