


Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց կկատարի Թբիլիսի: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան' ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2026 թվականի հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով գործուղել Վրաստան (Թբիլիսի)", - ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:


