


Արմինֆո. Դատարանի որոշմամբ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ով Արման Բաբաջանյանի ղեկավարած "Հանուն հանրապետության" կուսակցության անդամ է, հրապարակավ ներողություն է խնդրել "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից՝ նրա հասցեին վիրավորական արտահայտությունների համար:
Ինչպես հաղորդել են քաղաքական ուժից, Ռուբեն Մեհրաբյանի ներողության տեքստը հրապարակվել է նրա Facebook-յան էջում: Մեհրաբյանը ներողություն է խնդրել Կարապետյանի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար։


