


ԱրմԻնֆո: Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Միջազգային քաղաքականության Խաղաղօվկիանոսյան խորհրդի նախագահ Քրիստինա Քուինի գլխավորած պատվիրակության հետ:
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սարգիս Խանդանյանը ողջունել է Հայաստան ժամանած հյուրերին, խոսել նորընտիր խորհրդարանի աշխատանքի մասին և ներկայացրել դրա առաջնահերթությունները:
Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ հանձնաժողովի նախագահը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և խոսել «Trump Path to International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի կարևորության մասին:
Սարգիս Խանդանյանը ներկայացրել է վերջին տարիներին երկրում մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումները:


