


ԱրմԻնֆո. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը իր Ֆեյսբուքյան էջում կոչ է արել հայ գյուղացիներին շտապ կազմակերպել բերքահավաքը:
Ըստ նրա գրառման՝ հանրապետությունում սպասվում է ուժեղ ցրտահարություն: Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում, ինչպես նաև Գեղարքունիքի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0...-2°C, իսկ գետնի վրա՝ մինչև -3...-4°C:


