


Արմինֆո. "Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որոնցով կհաջողվի կանգնեցնել Եկեղեցու զավթումը",-հոկտեմբերի 1-ին ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին:
Նրա ասելով՝ նոր կարգավորումները պետք է ծխականներին դարձնեն Եկեղեցու կառավարման լիարժեք մասնակիցներ կամ հնարավորություն ստեղծեն, որպեսզի նրանք մեծ ազդեցություն ունենան ընդունված որոշումների վրա: Փաշինյանն այդ առումով ընդգծել է, որ դա Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ավանդույթն է, նկատելով, որ Սփյուռքում նույնպիսի պրակտիկա է գործում: «Եթե ծխականները հոգևորականին չեն ընտրում, ապա գոնե կարող են լուրջ ազդեցություն ունենալ այդ որոշման վրա: Համայնքը պետք է որոշի, ոչ թե՝ ԿԳԲ-ի գործակալը", - նշել է կառավարության ղեկավարը։ Նա վստահեցրել է, որ իշխանությունը և ինքն՝ անձամբ, բոլոր հնարավոր լծակները կօգտագործեն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին հեռացնելու համար:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունները պետք է վերաբերվեն նաև հոգևորականներին: Մասնավորապես, նա հայտարարել է, որ երկրում չպետք է լինի աշխատավարձ չստացող քահանա, որպեսզի վերջինս կարողանա օգտվել սոցիալական երաշխիքներից, այդ թվում ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից: "Հոտը պետք է իմանա, թե քանի կոպեկ է մտել եկեղեցի, որքան է ծախսվել, և՝ ինչի համար", - ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վարչապետը պատրաստվում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին, Փաշինյանն ասել է, որ հավատացյալները պետք է երաշխիքներ և լծակներ ունենան իրենց իրավունքների իրացման համար, իրենք էլ դա կանեն: "Կապրենք և կտեսնենք, թե՝ ինչպես", - ընդգծել է նա:
Անդրադառնալով ԶԼՄ-ների ներկայացուցիչների այն դիտարկմանը, որ դեռևս 2018 թվականին Փաշինյանը հանդիպել էր կաթողիկոսի հետ, վարչապետը նշել է, որ այն ժամանակ եկեղեցու գործերին չմիջամտելու որոշում կար: Սակայն Եկեղեցին, ինչպես նշել է Փաշինյանը, առաջինն է միջամտել պետական հարցերին՝ զբաղվելով քաղաքական քարոզչությամբ։ "Մենք մտանք այն դռնից, որն իրենք էին բացել", - ասել է նա ՝ ամեն ինչի պատասխանատու համարելով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին:


