


ԱրմԻնֆո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին Անկախության օրվա կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և հայտնում իմ լավագույն մաղթանքները Կիպրոսի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։
Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ իր հարաբերությունները, որոնք հիմնված են ամուր բարեկամության և փոխադարձ վստահության վրա, որոնք շարունակում են զարգանալ փոխշահավետ համագործակցության և մեր ժողովուրդների միջև սերտ կապերի շնորհիվ։ Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով ավելի խորացնելու և ամրապնդելու մեր համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության շրջանակներում։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել մեր պատրաստակամությունը՝ բարձրացնելու մեր հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ երկարաժամկետ և հավակնոտ համագործակցության նոր օրակարգ ստեղծելու համար։ Վստահ եմ, որ մեր համատեղ հանձնառությամբ մենք կհասնենք այս նպատակին և կշարունակենք ընդլայնել երկկողմ համագործակցությունը՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարգավաճում»։


