


Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակեցմանը՝ նրա այն հայտարարությունից հետո, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի:
"Պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսել Նիկոլ Վովայի Փաշինյանը, հայտարարելով, որ Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ նախկինի պես չեն լինի։ Իսկ գուցե նա նկատի է ունեցել, որ դրանք միայն ավելի լավն են լինելու: Այնպես որ, եկեք սպասենք նրա հստակեցմանը, իսկ հետո արդեն կմեկնաբանենք", - ասել Է Զախարովան սեպտեմբերի 30-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է Ռուսաստանը որոշում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավիճակը Հայաստանի վարչապետի այն հայտարարությունների ֆոնին, թե Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի։
Նշենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են և այլևս նախկինի պես չեն լինելու: Ընդ որում, նա ասել էր, որ այդ հարաբերությունները պետք է զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա։


