


Արմինֆո. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ռուսական "Ռոսիա 24" հեռուստաալիքի ռեպորտաժը, որում խոսք է գնում Հրազդանում Firebird ընկերության ԱԲ գործարանի հետախուզական նշանակության մասին:
«Կարծում եմ, որ դա քաղաքականացված գնահատական է։ Նման գործարաններն ունեն ենթակառուցվածքային նշանակություն։ Ցանկացած խնդիր, որը պահանջում է հաշվողական ռեսուրսներ, կլուծվի նման կառույցների, նման միավորների օգտագործմամբ", - նշել է նախարարը։
Նա անլուրջ է համարել այդ շահարկումները և հետաքրքրվել, թե արդյոք որևէ փաստ ներկայացվել է նման մեղադրանքները հաստատելու համար: «Առայժմ դա մնում է շահարկումների դաշտում: Կներկայացվեն փաստեր՝ կնստենք և հաճույքով կքննարկենք», - ասել է Թադևոսյանը:


