


ՀՀ քաղաքացիներին Սբ. Հարության տոնի` մարտի 27-ի հաջորդող հիշատակի օրն իրենց ննջեցյալների գերեզմաններն այցելելու հնարավորություն ընձեռելու նպատակով՝ կառավարությունը որոշել է մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 2` շաբաթ օրը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարած աշխատանքները հարցի առումով արդեն ընթացքի մեջ են. «ՀՀ տոների և հիշատակի մասինե ՀՀ օրենքում փոփոխությունները նախապատրաստված են և շուտով կներկայացվեն բոլոր գերատեսչություններին: Ըստ Դ.Հարությունյանի՝ վերանայվում են որոշ տոների ոչ աշխատանքային օրերն աշխատանքային դարձնելու, իսկ որոշ նոր տոներ էլ՝ ոչ աշխատանքային դարձնելու հարցը:



