


Արմինֆո. Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն ընդունել է Թեհրանի քաղաքապետի տեղակալ Մոհամմադ Ալի Շաֆեյի գլխավորած պատվիրակությունն։
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվել են այգիների ու կանաչ տարածքների նախագծման և դրանք պահպանելու, ինչպես նաև օդի աղտոտվածությանն ու թափոնների կառավարմանը վերաբերող գործակցության հնարավորությունները։


