


ԱրմԻնֆո: Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի հետ: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Թիմուր Տուրլովը ծանոթացել է Ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերին և շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հանդիպման հիմնական թեման շախմատի դերն էր կրթության մեջ: Քննարկումները կենտրոնացած էին Հայաստանում կուտակված փորձի, դպրոցական կրթության մեջ շախմատի դերի, ուսուցիչների և մարզիչների վերապատրաստման վրա:


