


Արմինֆո. Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: Այդ մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:
"Ղեկավարվելով "Հանրային ծառայության մասին"օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից", - ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Հայոցյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի օգոստոսից։ 2026 թվականի օգոստոսի 28-ին նա վերանշանակվել էր այդ պաշտոնում, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 29-ին ազատվել է այդ պաշտոնից ։


