


ԱրմԻնֆո. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ընդունել է Վրաստանի ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեին։
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ միջուկային բժշկության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։
Սարջվելաձեն Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է վերջերս վերանորոգված և վերազինված Հայաստանի Միջուկային բժշկության կենտրոնում։
Հանդիպումից հետո ՀՀ առողջապահության նախարարը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեզ կապում է ոչ միայն գործընկերությունը, այլև բարեկամությունը, ինչպես նաև մեր ժողովուրդների միջև ջերմ մարդկային կապերը»։


