
Արմինֆո. Այսօր Հայաստանում ժողովրդավարության ապահովման երաշխավորն ընդդիմությունն է։ Այդ մասին սեպտեմբերի 28 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացրած զեկույցը։
"Այդ զեկույցը հաստատում է մեր բոլոր հայտարարությունները, խոսքերը, ասուլիսներն այն մասին, որ հունիսի 7-ի ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, և դա լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար", - ասել է նա, նկատելով, որ այս զեկույցը ընդդիմության քրտնաջան աշխատանքի արդյունք է:
Որպես ԵԽԽՎ-ի ամենակարևոր եզրակացություններից մեկը սահմանադրական իրավունքի մասնագետը նշել է այն, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը դուրս է մնացել ընտրական գործընթացից, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի ընտրատեղամասերում կրկնակի քվեարկություն չի նշանակել: "Ուժեղ Հայաստանի" ներկայացուցչի խոսքով՝ ԵԽԽՎ-ում մտահոգություն են հայտնել ԿԸՀ-ի կողմնակալության առնչությամբ՝ նշելով նրանց կապը կառավարող ուժի հետ: "Նշվել է, որ ընտրական գործընթացից դուրս բերելով ԲՀԿ – ին, «Քաղաքացիական պայմանագիրն» իր համար ապահովել է Ազգային ժողովի մանդատների 3/5-ը", - նշել է Մելոյանը:
Նա անդրադարձել է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմնակալությանը, ինչի մասին նշվել է նաև ԵԽԽՎ զեկույցում: Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ ՀՀՀ-ն ակնհայտ կողմնակալություն է ցուցաբերել կառավարող կուսակցության օգտին եւ իրականացրել է առաջատար ընդդիմադիր կուսակցությունների գործունեության բացասական լուսաբանում, մինչդեռ, մյուս լրատվամիջոցները հետեւողականորեն քննադատաբար են լուսաբանել կառավարության գործունեությունը:
Մելոյանը նաև նշել է, որ ընտրական գործընթացում խախտվել է հավասարության սկզբունքը: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրկված է եղել նախընտրական գործընթացին մասնակցելու հնարավորությունից: Նրա խոսքով ՝ զեկույցում հստակ խոսվում է նաև կառավարող ուժի կողմից հանրային և պետական ռեսուրսների չարաշահման մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերվում է համերգների անցկացմանը, առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը, վարչական տուգանքների վերացմանը և այլն։
Ասուլիսի ընթացքում "Ուժեղ Հայաստան" կուսակցության ներկայացուցիչները ԵԽԽՎ ներկայացված զեկույցը որակել են որպես ժողովրդավարության հաղթանակ:
«ԵԽԽՎ-ը․ փաստորեն, կոչ է արել Նիկոլ Փաշինյանին և իշխանություններին դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումները, որոնք նախաձեռնվել են ընդդիմադիր գործիչների նկատմամբ", - նշել ե նրանք, հիշեցնելով, որ այսօր անազատության մեջ են "Ուժեղ Հայաստանի" մի քանի հարյուր վստահված անձինք և կուսակցության անդամներ։
Հավելենք, որ զեկույցում նշվում է, որ որոշ հաշվարկների համաձայն, եթե որոշ տեղամասերում մասնակցության տվյալները հաշվի առնվեին, "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը կարող էր հաղթահարել 4% ընտրական շեմը, ստանալ պատգամավորական մանդատներ եւ իշխող կուսակցությանը զրկել երեք հինգերորդ մեծամասնությունից: ԿԸՀ-ը հիմնավորման մեջ որոշել է, որ "այդ տեղամասերում արդյունքների չեղյալ հայտարարումը չի ազդել ընդհանուր արդյունքի վրա" և հրաժարվել է նշանակել կրկնակի քվեարկություն: "Նման հիմնավորումն ակնհայտորեն անբավարար է տվյալ որոշման ընդունման համար, հատկապես՝ հաշվի առնելով դրա հետեւանքների նշանակալիությունը", - ասվում է փաստաթղթում: