


Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ ԱԺ փոխխոսնակը:
Նա նշել է, որ ընտրությունը տեղի է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում, որն ընթանում է Ստրասբուրգում:
"Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ Ստրասբուրգում տեղի ունեցող լիագումար նիստին", - գրել է Հայկ Կոնջորյանը:


