


Արմինֆո. Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, քննարկումների առանցքում են եղել երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ։ Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին։


