


Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցությունը մասնակցելու է այս տարվա նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: "Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը", - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԿԸՀ-ը հայտարարել էր հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու մասին: Մասնավորապես, հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ: 2026 թվականի նոյեմբերի 29-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն նաև Արագածոտնի մաարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում: Մեծամասնական ընտրակարգով՝ Արգածոտն մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում:


