


ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։ Այս մասին ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում սպասվում է հրդեհավտանգության բարձր մակարդակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին և 30-ին առանձին շրջաններում, սեպտեմբերի 29-ին, ինչպես նաև հոկտեմբերի 1-2-ին երկրի շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կուժեղանան՝ հասնելով 17-20 մ/վ-ի։
Շիրակի մարզում սեպտեմբերի 28-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +19-ից +24, Կոտայքի մարզում՝ +19-ից +26։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +16-ից +21, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +17-ից +21-ի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +18-ից +25։ Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +18-ից +28։ Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +25-ից +30։ Արմավիրում ցերեկը սպասվում է +27-ից +30։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կկազմի +20-ից +30, Սյունիքի մարզում՝ +16-ից +30։ Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կհասնեն 16-19 մ/վ-ի։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +27 - +29։


