Ռոստելեկոմը շարունակում է ընդունել ՏՏ ոլորտը լուսաբանող հայ լրագրողների հայտերը, «Տեխնոլոգիաներ կյանքի համար` ինտերնետ լույսի արագությամբ» ամենամյա հինգերորդ մրցույթին մասնակցելու համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, մրցույթը մեկնարկում է 2016թ. նոյեմբերին, և հայաստանյան լրագրողները կարող են մինչև ապրիլի 10-ը իրենց աշխատանքները բեռնել www.smi.rt.ru կայքում և դառնալ աշնանը Չինաստան մեկնողներից մեկը։
Մրցույթն անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Գլխավոր մրցանակակիրը 2016թ. աշնանը ռուսաստանյան պատվիրակության կազմում կայցելի Չինաստանի Շենչժեն քաղաքում գտնվող ZTE ընկերության գլխամաս:
Յուրաքանչյուր տարի նախագծին մասնակցում են ավելի քան 500 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։ Մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես ռադիո և հեռուստատեսության, այնպես էլ տպագիր (թերթեր, ամսագրեր) և առցանց ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում (բլոգեր) հրապարակված աշխատանքները։ Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել և տեղադրել լրագրողական նյութը www.smi.rt.ru կայքում մինչև 2016թ. ապրիլի 10-ը: Նույն կայքում էլ տեղակայված են աշխատանքներն ու մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասին՝ www.smi.rt.ru:
Հայաստանյան ժյուրիի կազմում են հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյան, «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյան,
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան, - ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, Հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյան։
-
Մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում անց է կացվում արդեն հինգերորդ անգամ, իսկ միջազգային այն դարձել է հայաստանյան լրագրողների՝ 2014-2015 մրցույթին մասնակցությունից հետո։ 2014թ. դեկտեմբերից Հայաստանում անց է կացվում ռուսաստանյան «Տեխնոլոգիաներ կյանքի համար – Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթը, որն անց է կացվում ՏՏ թեմաները լուսաբանող լրագրողների համար։ Միջազգային մրցույթի կազմակերպիչն է ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերությունը։ Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են հարյուրավոր լրագրողներ Ռուսաստանից և Հայաստանից, իսկ գլխավոր մրցանակակիրներն այցելում են տեխնոլոգիական խոշոր ընկերություններ՝ Ericsson (Ստոկհոլմ, Շվեդիա), Huawei (Շենչժեն, Չինաստան), ZTE (Շենչժեն, Չինաստան):
«Երբ իմացա մրցույթի մասին, որոշեցի անպայման դիմել: Բացառիկ հնարավորություն էր, լինել Չինաստանի նման հզոր պետությունում: Գայթակղիչ մրցանակ էր՝ Չինաստան, Huawei ընկերություն: Միանգամից պատկերացրեցի, թե ինչ հետաքրքիր ճանապարհորդություն կարող է սպասվել: Մասնագիտական քննարկումներ, նոր ծանոթություններ: Հնարավորություն էր լինել իրադարձությունների կենտրոնում, տեսնել և իմանալ նոր նախագծերի մասին, ավելացնել ՏՏ ոլորտի գիտելիքները»—պատմել է մրցույթի 2015թ. հայաստանյան հաղթող, հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը, ով
2015թ. ամռանը Մոսկվայում մասնակցել է լրագրողների համար «Ռոստելեկոմի» կողմից կազմակերպված հանդիպմանը, ուր և ներկայացվել են Չինաստան մեկնող հինգ հաջողակների անունները։ Հայաստանյան լրագրողն ի թիվս ռուսաստանյան մասնակիցների աշնանը մեկնել է Չինաստան Huawei ընկերության գլխավոր գրասենյակ։
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ: