


Արմինֆո. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Անգոլայի արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Անգոլայի Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հաղորդագրության համաձայն, համանման համաձայնագիր է ստորագրվել նաեւ Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեի հետ։ Ստորագրումից հետո կայացած զրույցում Հայաստանի և Ռուանդայի նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:


