


Արմինֆո.ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։


