


Արմինֆո. Սեպտեմբերի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր` շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։


